User: Hrach Martirosyan
Date posted: Sat, 25 Jan 2020 19:46:14 GMT
Շատ հաճելի էր, որ UCLA-ի փառահեղ գրադարանում իմ անզուգական ուսուցիչներ Աճառյանի ու Հյուբշմանի ստուգաբանական կոթողների միջև տեսա նվաստիս ստուգաբանական բառարանը (H. Martirosyan, Etymological dictionary of the Armenian inherited lexicon. Leiden, Boston: Brill, 2010)։ Բայց միաժամանակ նաև ամաչեցի․ քանի որ տասը տարի առաջ հրատարակված այդ բառարանս գնալով ավելի՛ ու ավելի՛ անկատար ու թույլ է թվում իմ աչքին։
❗️Դրա հրատարակումից ի վեր անդադար մշակում ու հավելում եմ այն։ Ու հուսամ մի երկու տարուց կհրատարակեմ դրա ամբողջովին լրամշակված ու շա՜տ ավելի ընդարձակ տարբերակը։ Ու այդ դեպքում ամոթս կպակասի, երբ գրադարաններում կտեսնեմ այդ նոր տարբերակս՝ Աճառյանի ու Հյուբշմանի կոթողների կողքին։