Ծանոթացեք մանրամասներին, միանալով մեր Ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/ArmEmporium/app_151503908244383
Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ Emporium.am-ը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբ
...
ի հետ համատեղ և Հայկական բարեգործական ընդհանուր միության օգնությամբ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կազմակերպել էր «Սուսերով պար»:
Նախաձեռնությանը մասնակցում էր ավելի քան 130 մարդ: Իրադարձության ականատեսը դարձան պատահական անցորդներ` այդ թվում զբոսաշրջիկներ: Սկզբում մարդիկ չէին հասկանում, թե ինչ է կատարվում, վախենում էին, զայրանում, նույնիսկ ոստիկանություն էին պատրաստվում զանգահարել:
Երիտասարդների՝ շատերին հանկարծակիի բերած վեճն իրականում բեմադրված էր: Սակայն շուտով թաքստոցից դուրս եկան ֆիլհարմոնիկի երաժիշտները, իսկ կողքի սրճարանից՝ մաեստրո Թոփչյանը: Հանդիսատեսի համար իրական տոն սկսվեց. կատարվեց Արամ Խաչատրյանի հայտնի «Սուսերով պարը»՝ «Գայանե» բալետից:
Մեծանուն ներկայացուցիչ, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին: Նրա ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գրականության ոսկե ֆոնդում զգալի մաս են կազմում:
«Ուրախ եմ, որ ամեն ինչ իմ ծրագրածով անցավ: Շատ եմ սիրում Արամ Խաչատրյանի գործերը և նման ծառայություն մատուցելը մեծ կոմպոզիտորի ծննդյան առթիվ ինձ համար մեծ պատիվ է»,-ասում է իրադարձության գլխավոր ռեժիսոր Արփի Մաղաքյանը: «Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ, ՀԲԸՄ տնօրեն Արփի Վարդանյանին, ով իր ժպիտով, ոգևորությամբ քաջալերում էր մեզ` կազմակերպչական փուլերում: Շնորհակալ եմ Ջերալդ Գաֆեսճյանին, մեր քաղաքում արվեստի նման պուրակ ստեղծելու համար և նրա թիմին, ովքեր թույլ տվեցին իրագործել մեր մտահղացումը, շնորհակալ եմ Աստղիկ Դալլաքյանին, ում նկարահանումների ընթացքում «Ջին» էի անվանում, որովհետև երբ ինչ--որ բան էի ուզում` անմիջապես կատարվում էր, և մեր օպերատորական թիմին, որի օգնությամբ միջոցառումը նկարահանել ենք վեց տեսախցիկով»:
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, պրոդյուսեր՝ Տիգրան Համբարձումյան, գլխավոր ռեժիսոր՝ Արփի Մաղաքյան, գլխավոր օպերատոր՝ Արթուր Ուստյան, գործադիր տնօրեն՝ Աստղիկ Դալլաքյան, պարի բեմադրիչ՝ Կարեն Մակինյան, մենապարուհի՝ Աննա Կլեկչյան: