Ուրախ ենք հայտարարել, որ ՖԱ «Արարատը» տրանսֆերային պատուհանի վերջում պայմանագիր է կնքել ևս երկու ֆուտբոլիստի հետ 📝
Ակումբի շարքերը համալրել են ուկրաինացի պաշտպան Պավել Ստեպանեցը և նիգերիացի հարձակվող Գանիյու Օսենին🤝
🔸 32-ամյա Ստեպանեցը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է: Հանդես է եկել մոսկովյան ակումբի երկրորդ թիմում, «Ուրալում», «Մորդովիայում», Վորոնեժի «Ֆակելում» ու մի շարք այլ ռուսական ակումբներում: Խաղացել է Ուկրաիանայի Մ19 և Մ21 հավաքականներում՝ ընդհանուր անցկացնելով 8 հանդիպում:
🔸 Օսենին Նիգերիայի Մ23 հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, որի կազմում խփել է երկու գոլ: Նիգերիայի Մ20 հավաքականի կազմում մասնակցել է 5 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ, իսկ Մ17 հավաքականում դաշտ է դուրս եկել 8 անգամ՝ խփելով 4 գոլ:
Ակումբային կարիերան սկսել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի երկրորդ թիմում, այնուհետև տեղափոխվել է Թունիս՝ «Էսպերանսե» ակումբ: Կարիերայի մեծ մասն անցկացրել է Վիետնամում, մասնակցել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը՝ 6 խաղում խփելով 2 գոլ:
#AraratHupTur